Copy
View this email in your browser
EPF JAM Session

Տարածաշրջանային զարգացումներ․ երեք ծովերի տեսություն

Դավիթ Հովհաննիսյանի դասախոսությունը ԵՀՀ կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցի ժամանակ, հոկտեմբերի 31, 2015թ․ 
Տեսանյութի տեքստային տարբերակն այստեղ։ 
«Ենթակառուցվածք ասելով ես հասկանում եմ այն բոլոր համակարգերը, որոնք ուղղված են մարդկանց գոյությունը, գոյատևումն ապահովելուն: Ոչ թե կենսամակարդակը բարձրացնելուն, ինչը երկրորդ խնդիրն է, այլ ուղղակի գոյությունն ապահովելու համար այն մակարդակի վրա, որն այսօր մենք համարում ենք քաղաքակրթական: Այսինքն՝ դա ինֆորմացիոն հոսքերն են, դա ֆինանսական հոսքերն են, դա տնտեսական հոսքերն են և դրա տակ այսինքն մենք կարող ենք հասկանալ այն ամենը, որը կազմում է գլոբալ տնտեսությունը: Եվ քանի որ այդ բոլոր պրոցեսները գլոբալ են, ապա ենթակառուցվածքները նույնպես դառնում են գլոբալ. գլոբալ ենթակառուցվածքներ:»

«Գլոբալ ենթակառուցվածքների համար անհրաժեշտ է գլոբալ կառավարում: Եվ, երբ որ մենք ասում ենք, որ, ուրեմն, գլոբալացում է տեղի ունենում, մենք սովորաբար նկատի ունենք, որ, այ, Ամերիկան գլոբալացնում է աշխարհը, հա՞, իրա տակ է վերցնում, ինչը այդպես չի: Այսինքն՝ Ամերիկան իհա՛րկե ունի այդ նպատակը, բայց ինքը մենակ չի, միակը չի, որ այդ նպատակն ունի: Կա չինական պրոյեկտ, կա ռուսական պրոյեկտ, կա եվրամիութենական պրոյեկտ, հա՞, որը շատ այսպես ավելի նենց տարիքով լեդիի պես է իրեն պահում, բայց կա այդ պրոյեկտը: Եվ վերջերս մենք տեսնում ենք, որ կա, ասում ենք, սունիական պրոյեկտ, հա՞, կա շիական պրոյեկտ, մի հատ նայեք Աֆղանստանի շիական գոտուց Իրանով, Իրաքով, Սիրիայով՝ Լիբանան, չէ՞: Հսկայական մի հատ գոտի է, որը բաժանում է սունիական աշխարհը երկու մասի ու կապերը թուլացնում է սրանց միջև:»

«Ենթակառուցվածքների գլոբալ կառավարման փաթեթի մեջ հիմնական դերակատարություն ունենալն անհրաժեշտ և կարևորագույն ռեսուրսն է, որպեսզի այդ պրոյեկտների հետևը կանգնած ուժերն ապահովեն իրենց տնտեսությունների դինամիկ զարգացումը: Առանց դրա իրենք երաշխավորված չեն: Առանց դրա իրենց տնտեսությունները դատապարտված են լինելու աստիճանաբար նվազեցնել իրենց զարգացման արագությունը և, ինչը անխուսափելի է, աստիճանաբար պիտի, ուրեմն, ստագնացիայի ենթարկվեն, փտեն, հետ ընկնեն, և այսպիսով այդ մրցակցության մեջ պարտություն կրեն:»

Հետևեք մեզ
ԵՀՀ կայքում
ԵՀՀ ֆեյսբուքյան էջում
ՀԿ Դեպո կայքում
ՀԿ Դեպո ֆեյսբուքյան էջում











 
Հաղորդագրությունների այս շարքի նախորդ տեսանյութերը հասանելի են հետևյալ հղմամբ՝ http://goo.gl/2lNnV1:
Այս հաղորդագրությունն ուղարկվում է Հայաստանի հասարակական սեկտորին և ԵՀՀ շահառուներին։ Հետադարձ կապի համար գրեք խնդրեմ info-epf@epfound.am էլ. հասցեին: 
Copyright © 2016 EPF, All rights reserved.


Want to change how you receive these emails?
You can update your preferences or unsubscribe from this list

Email Marketing Powered by Mailchimp